Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ինտերակտիվ շախմատ կամ երևանյան նորույթ

Ինտերակտիվ շախմատ կամ երևանյան նորույթ
25.04.2013 | 19:03

Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծում, որ շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ, ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:
Տարածքը վերահսկվում է տեսախցիկներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ